Այս անգամ «Շատախոս» ռադիոյի եթերը նվիրված է անուշաբույր գարնանը: Սովորողները շատ գեղեցիկ են պատմում գարնանը տեղի ունեցող եղանակային փոփոխությունների մասին, գունեղ ու պատկերավոր են ներկայացնում գարնանային տեսարանները: Թվում է, թե տեսնում ես որևէ նկարչի կողմից նկարված գարնանային մի կտավ կամ լսում գարնանային մի շքեղաշուք սիմֆոնիա: Բարի ունկնդրում…