«Օր օրի» ռադիոյի #3 թողարկման ընթացքում անդրադարձանք «Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն»-ին։ Սկզբում ռադիոհաղորդավարները պատմում են Մխիթար Սեբաստացու մասին, ապա խոսում կրթահամալիրի յուրահատկությունների մասին, ազատության, ընձեռած հնարավորությունների, խորհրդանիշների, ուսումնական մասնաճյուղերի մասին։ Ռադիոեթերի ընթացքում հնչում էր կրթահամալիրի հիմնը՝ ըստ Դանիել Վարուժանի  «Անդաստան» բանաստեղծության։

Ռադիոհաղորդավարներ՝ Նարե Հայրապետյան, Ռոզի Անանյան, Միլենա Գուրուրյան, Նինա Ղասաբօղլյան