Ուսումնական գործունեության ընթացքում հաճախ ենք կիրառում ռոդարիական հնարք-մեթոդներ, որոնք զարգացնում են սովորողների ստեղծագործական մտածողությունը, ինքնուրույն մտածելու, դիտարկելու, ուսումնասիրելու, անսովոր լուծումներ գտնելու կարողությունները: Ահա այսօր էլ 3-5 դասարանի սովորողները հորինեցին շատ հետաքրքիր և անսովոր լիմերիքներ, որոնց հերոսներն էին բանջարեղենի տեսակները: Թթվային լիմերիքները ստեղծվել են «Թթուդրիկ» ուսումնական նախագծի շրջանակում: